«Սարդ-մարդը․ նոր օր»-ը հյուսիսամերիկյան կինովարձույթում ռեկորդ է սահմանել
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմը դարձել է Հյուսիսամերիկյան կինովարձույթի պատմության ամենաեկամտաբեր ֆիլմը, գրում է Variety-ն։

47 օրվա ընթացքում ֆիլմը Հյուսիսային Ամերիկայում հավաքել է 936,7 մլն դոլար՝ առաջ անցնելով «Աստղային պատերազմներ․ ուժի արթնացումը» ֆիլմից, որի ցուցանիշը 936 մլն դոլար է։

Ինչպես նշում է Forbes-ը, նոր «սարդ-մարդու» համաշխարհային հավաքները գերազանցել են 2,4 միլիարդ դոլարը։ Այս ցուցանիշով ֆիլմը համաշխարհային կինովարձույթի պատմության մեջ զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։

Ֆիլմի ռեժիսորը Դեսթին Դենիել Քրեթոնն է, որը հայտնի է «Շան-Չի և տասը օղակների լեգենդը» ֆիլմով։ Հուլիսի վերջին մեծ էկրան բարձրանալուց հետո ֆիլմը շարունակում է գրանցել բարձր ցուցանիշներ։








