Կինը ծննդաբերել է Բալիից Լոս Անջելես ուղևորվող օդանավում (լուսանկարներ, տեսանյութ)
«Չինական ավիաուղիներ» ավիաընկերության օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Ալյասկայում, երբ անսպասելիորեն ուղևորներից մեկն աղջիկ երեխա է ծննդաբերել նախատեսված ժամկետից ավելի քան ութ շաբաթ առաջ, գրում է The Daily Mail-ը։
Օդանավն իրականացնում էր Բալի - Լոս Անջելես չվերթը։
Ինքնաթիռի անձնակազմը խնդրել է ուղևորներին բուժօգնություն տրամադրել, և պարզվել է, որ ուղևորների մեջ բժիշկ կա, որն էլ օգնել է կնոջը ծննդաբերել։
Օդաչուն տեղեկացրել է ավիափոխադրող ընկերությանը և թույլտվություն խնդրել վայրէջք կատարել Ալյասկայի օդանավակայանում, սակայն վայրէջքից 30 րոպե առաջ կինը ծննդաբերել է և արժանացել մյուս ուղևորների ծափահարություններին։
Ուղևորներից մեկը նկարահանել է, թե ինչպես է բորտուղեկցորդուհին պահում երեխային՝ նրան և նրա մորը ծածկելով։
Ալյասկայում վայրէջքից հետո, կինը, ով մենակ է ճամփորդել, և երեխան տեղափոխվել են տեղի հիվանդանոցներից մեկը։







