Քենդալ Ջեներն ու Ջեյքոբ Էլորդին Փարիզում Նորաձևության շաբաթվա ընթացքում «պաշտպանվում են» պապարացիներից

17:08 • 29.09.26

«Էյֆորիա» սերիալի աստղ Ջեյքոբ Էլորդին Քենդալ Ջեների հետ Փարիզում զբոսնելիս խնդրել է լուսանկարիչներին դադարեցնել իրենց լուսանկարելը։ Այս մասին տեղեկացնում է Breaking Celebrity News-ը։

Fashion Week-ի շրջանակում Փարիզում գտնվող զույգը սեպտեմբերի 28-ին հյուրանոց վերադառնալիս հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում։ Սոցցանցերում տարածված տեսանյութում լսվում է, թե ինչպես է Էլորդին լուսանկարիչներին խնդրում թույլ տալ իրենց պարզապես քայլել դեպի հյուրանոց։

«Սպասեք, սպասեք, սպասեք, կարո՞ղ ենք պարզապես քայլելով վերադառնալ հյուրանոց։ Կանգ առեք, կանգ առեք»,- ասել է 29-ամյա դերասանը։

Այնուհետև Էլորդին նշել է, որ, ամենայն հավանականությամբ, լուսանկարիչներն արդեն հասցրել են իրենց լուսանկարել, և կրկին խնդրել է չշարունակել նկարահանումը։

«Կարո՞ղ ենք պարզապես քայլելով վերադառնալ մեր հյուրանոց։ Առանց ֆլեշի, պարզապես թույլ տվեք մեզ քայլել։ Թույլ տվեք գնալ»,- ասել է նա։

Լուսանկարիչները շարունակել են հետևել զույգին, երբ նրանք անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ անցել են փողոցը։ 30-ամյա Քենդալ Ջեները փորձում էր հնարավորինս ծածկել դեմքը, իսկ Էլորդին արևային ակնոց էր դրել՝ տեսախցիկների ֆլեշից պաշտպանվելու համար։

Զույգի փարիզյան զբոսանքին նախորդել էր նրանց հանդիպումը Միլանում։ Սեպտեմբերի 26-ին Էլորդին ներկա էր եղել Bottega Veneta-ի ցուցադրությանը՝ աջակցելու Ջեներին, որը մասնակցում էր նորաձևության տան ցուցադրությանը։