Դու գնացել ես, բայց երգդ չի լռում. Հայկոյի մայրիկը հուզիչ գրառում է արել որդու կյանքից հեռանալու 5-րդ տարելիցին

17:15 • 29.09.26

Այսօր երգիչ, երգահան Հայկոյի մահվան 5-րդ տարելիցն է։ Այս առիթով նրա մայրիկը Ինստագրամի իր էջում հուզիչ գրառում է արել՝ որդուն նվիրված բանաստեղծություն հրապարակելով։

«Դու գնացել ես, բայց երգդ չի լռում,

Այն իմ սրտում է, մեղմ ու ամոքող,

Ու ամեն անգամ, երբ երգդ եմ լսում,

Թվում է՝ կողքիս ես, իմ պարգև Աստծո»,- գրել է նա։

Հայկոյի մայրիկը նշել է, որ որդու երգերն այսօր հնչում են ամենուր, իսկ իր համար դրանք դարձել են սիրո և կարոտի հետ կապված հիշողություններ։

«Երգերդ դարձան սիրո սպեղանի,

Իսկ ձայնդ՝ քաղցր հիշողություն,

Դու հիմա որքան հեռու ես ինձնից,

Այնքան էլ մոտ ես սրտիս զարկերին»,- ասված է գրառման մեջ։

Նա ընդգծել է, որ սերը ժամկետ չունի, իսկ Հայկոյի երգերը շարունակում են իր սիրտը ամոքել։

«Հեռանալով ավելի ես մոտենում,

Ու քո սերը երգերովդ ես տարածում»,- գրել է երգչի մայրիկը։

Գրառման վերջում նա որդուն ուղղված իր խոսքն է թողել․

«Մոր սերը հավերժ է՝ ծով է անափ,

Սիրում եմ քեզ, տղես, սիրում եմ անչափ»: