Զույգեր, որոնք ապացուցում են, որ առաջին սերն ամենաամուրն է (լուսանկարներ)

11:57 • 27.10.15

Սովորաբար, մարդկանց մեծ մասի դեպքում դպրոցական ու ուսանողական տարիների հետ մտազուգորդվում են առաջին սիրային արկածների հուշերը: Ընդունված է համարել, որ առաջին սերը թեև շատ բուռն է, այնուհանդերձ՝ շարունակություն չի ունենում:

 

AdMe.Ru կայքն իր անդրադարձով փորձել է հակադարձել այս տեսակետին` ներկայացնելով աստղային զույգերի, որոնք սեփական օրինակով ապացուցում են, որ դպրոցական սերը կարող է  դիմանալ ժամանակի փորձությանն ու վերաճել լուրջ զգացմունքի։

 

Իվան Ուրգանտ, Նատալյա Կիկնաձե


Իվանն այնքան է սիրահարված եղել իր դասընկերուհուն, որ ավարտական երեկոյի ժամանակ խնդրել է նրան ամուսնանալ իր հետ: Այն ժամանակ Նատալյան լուրջ չի վերաբերվել այդ խոսքերին, և նրանց ճանապարհները մի քանի տարով բաժանվել են։

 

Ջոն Բոն Ջովի, Դորոտեա Հարլի


Համադասարանցիներն ամուսնացել են 1989թ.` Լաս Վեգասում: Դորոտեան արևելյան մարտարվեստների վարպետ է և ունի սև գոտի: Զույգը դաստիարակում է 4 երեխա։



Լիոնել Մեսսի, Անտոնելա Ռոկուցո


Լիոնելը ծանոթացել է իր ապագա կնոջ հետ 5 տարեկանում, բայց նրանց սիրավեպը սկսվել է 2009թ.: Ֆուտբոլիստն ափսոսանք է հայտնել, որ ավելի շուտ առաջարկություն չի արել Անտոնելային:


Պենելոպե Կրուս, Խավիեր Բարդեմ


Կինոաշխարհի ամենագեղեցիկ զույգերից մեկը ծանոթացել է, երբ Պենելոպեն եղել է ընդամենը 16 տարեկան: Նրանց միջև անմիջապես համակրանք է առաջացել։ Սակայն լուրջ հարաբերությունները սկսվել են 2007թ., որից 3 տարի անց զույգն ամուսնացել է։



Մարկ Ցուկերբերգ, Փրիսցիլա Չեն


Մարկն ու Փրիսցիլան միասին են սովորել Հարվարդի համալսարանում: Նրանք սկսել են հանդիպել 2003թ., իսկ 2012թ. մայիսի 19-ին ամուսնացել են։

Զույգեր, որոնք ապացուցում են, որ առաջին սերն ամենաամուրն է (լուսանկարներ)