Լուսանկարիչը նկարներից հեռացրել է հեռախոսներն ու ցույց տվել, թե որքան հեռու ենք մենք միմյանցից (լուսանկարներ)
Ժամանակակից աշխարհում էլեկտրոնային գաջեթները փոխարինում են մերձավորների հետ շփմանն ու մեզ հեռացնում նրանցից։
Այդ խնդիրը լրջորեն հետաքրքրել է Նյու Յորքից լուսանկարիչ Էրիկ Փիքերսջիլին։
Մի անգամ սրճարանում նա ընտանեկան տեսարանի ականատես է եղել. հայրն ու երկու դուստրերը նստել են սեղանի շուրջ՝ խորասուզվելով հեռախոսների մեջ, իսկ նրանց մայրը տխուր ու միայնակ նայել է պատուհանից:
Դրանից հետո Էրիկը որոշել է բարձրացնել խնդիրն ու ստեղծել իր նախագիծը, որը կոչվում է «Removed»։
Նա լուսանկարել է մարդկանց՝ իրենց առօրյա կյանքում, սակայն նկարներից հեռացրել է էլեկտրոնային տեխնիկան։















