Քիմ Քարդաշյանի քույրերը գլխավորում են Time-ի ազդեցիկ դեռահասների ցուցակը
Քարդաշյանների կլանի կրտսեր ներկայացուցիչներ 18-ամյա Քայլիին ու 20-ամյա Քենդալին դեռահաս կոչելը դժվար է, սակայն այդ երիտասարդներն արդեն երկրորդ տարին անընդմեջ գլխավորում են Time ամսագրի վարկածով ամենաազդեցիկ դեռահասների ցանկը։
Քույրերի հայտնիությունը պայմանավորված է ոչ միայն մոդելային գործունեությամբ, այլև սոցցանցերում հետևորդների մեծ թվով, գրում է elle.ru-ն:
Երկու քույրերը 80 մլն հետևորդ ունեն միայն Instagram-ում՝ չհաշված անձնական կայքերն ու վերջերս թողարկված բջջային հավելվածները՝ յուրաքանչյուրի համար:
Բացի այդ, քույրերը նաև սեփական Kendall & Kylie հագուստի հավաքածուի դիզայներներն են։







