Շնորհակալություն, Աստված, մեզ լավ մարդկանցով շրջապատելու համար. Սիրուշո

17:29 • 29.10.15

 

Երգչուհի Սիրուշոն Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել իր ընկերուհու հետ հետևյալ մեկնաբանությամբ՝ «Շնորհակալություն Աստված մեզ լավ մարդկանցով շրջապատելու համար» (Thank God For the Good People That Surround Us)։


Հիշեցնենք, որ Սիրուշոն հայկական Instagram-ի առաջատարն է։ Նա ունի 87 հազար հետևորդ: Երգչուհին Instagram-ի հնաբնակներից է, ամեն շաբաթ միջինը 3-4 անգամ թարմացնում է իր էջը` տեղադրելով ինչպես աշխատանքային գործունեությունը լուսաբանող, այնպես էլ անձնական բնույթի լուսանկարներ, սակայն դեռևս զերծ է մնում ընտանիքի անդամների լուսանկարները տեղադրելուց (խոսքը որդու և ամուսնու մասին է, քանզի ծնողների լուսանկարները նա հաճախ է տեղադրում):


Սիրուշոն Instagram-ում գրանցված է «SIRUSHOOFFICIAL» անունով, ինքը հետևում է 119 օգտագիրոջ և տեղադրել է 728 լուսանկար:

 

 

Լենա Մինասյան

Շնորհակալություն, Աստված, մեզ լավ մարդկանցով շրջապատելու համար. Սիրուշո