Ի՞նչ են հուշում աստղերը ձեր առողջական վիճակի մասին
Խոյ (21.03-20.04)
Այսօր դուք գտնվում եք հիանալի ֆիզիկական վիճակում և ձեր տրամադրությունը բավականին բարձր է: Ողջ օրվա ընթացքում դուք կզգաք որքան կարևոր է հոգևոր և առողջական ներդաշնակությունը:Ակտիվությունը ձեզ կուղեկցի մինչ ուշ երեկո:
Ցուլ (21.04-22.05)
Այսօր վաղ առավոտից չմոռանակ նախաճաշել, այն շատ կարևոր է օրը հետագայում ճիշտ և արդյունավետ կառուցելու համա: Առավոտյան լավ նախաճաշը ձեզ էներգիայի մեծ պաշար կտա, որն էլ կուղեկցի ձեզ ողջ օրվա ընթացքում:
Երկվորյակ (23.05-22.06)
Աստղերը խորհուրդ են տալիս այսօր ձեր օրգանիզմին ուրախացնել շոկոլադի չափավոր քանակությամբ: Մի հրաժարվեք մի քանի վարկյան վայելելու ձեր սիրելի քաղցրավենիքի հաճույքը, այն այսօր ձեզ միայն դրական լիցքեր կհաղորդի:
Խեցգետին (23.06-23.07)
Այսօր ցանկալի է կրեք գունավոր վառ հագուստ, այն ողջ օրվա ընթացքում կօգնի պահպանել բարձր տրամադրություն և առույգություն:
Առյուծ (24.07-24.08)
Վերջապես կարող եք մի փոքր հանգստանալ, ձեր օրգանիզմը այսօր ավելի քան զգում է դրա կարիքը: Անցկացրեք օրը լուռ և հանգիստ միջավայրում, միայն այդ միջոցով դուք ձեր օրգանիզմը կկարողանաք վերականգնել և թույլ չտալ գերհոգնածությանը գերիշխել:
Կույս (25.08-23.09)
Աշխատեք այսօր օգտագործել ձեր ազատ ժամանակի ամեն մի վարկյան և հոգալ ձեր առողջության մասին: Այսօր ձեր օրգանիզմը պարզապես կլանում է ամեն մի օգտակար բան որ անում եք վերջինիս համար:
Կշեռք (24.09-23.10)
Աստղերը խորհուրդ են տալիս այսօր հնարավորինս զուսպ և սառը լինել: Քանզի այսօր ձեր շրջապատում կատարվող յուրաքանչյուր բացասական գործողություն իր հետքը կարող է թողել ձեր, ինչպես հոգևոր այնպես էլ ֆիզիկական առողջության վրա: Խնայեք ձեզ:
Կարիճ (24.10-22.11)
Այսօր կարիճները լիովին էներգիայի և դրական լիցքերի աղբյուր են:այսօրվա ձեր դրական աուռան կտարածվի նաև ձեր շրջապատի վրա:Եթե օրվա վերջում կզգաք ուժերի կորուստ, պարզապես պառկեք քնելու:
Աղեղնավոր (23.11-22.12)
Այսօր այնքան էլ բարենպաստ օր չէ, որպեսզի լսեք նրանց ովքեր ցանկանում են խորհուրդներ տալ, խուսափեք մարդաշատ վայրերից: Հեռու մնացեք այն հարազատներից ովքեր ցանկանում են ձեզ սովորեցնել ինչպես ապրել:
Այծեղջուր (23.12-20.01)
Այսօր ցանկալի է որոշակի ժամանակահատվածզբաղվեք ֆիզիկական վարժություններով և կոփեք ձեր մարմինը: Շատ կարևոր է, որ պահպանեք ձեր դիմադրողականությունը: Սակայն հարկավոր չէ այն միանգամից անել, աշխատեք աստիճանաբար հասնել դրան:
Ջրհոս (21.01-19.02)
Այսօր ուշադիր եղեք թե ինչպիսի կարծիքներ են հնչում ձեր վերաբերյալ, եթե անգամ դրանք վերաբերում են ձեր առողջությանը:Վերլուծեք դրանք, և միայն վերլուծելու շնորհիվ կկարողանաք գտնել ճիշտ պատասխանը:
Ձուկ (20.02-20.03)
Աստղերը խորհուրդ են տալիս այսօր տաք հագնվել և չչարաշահել ձեր ներկայիս ֆիզիկական դրական վիճակը, այն կարող է կտրուկ փոփոխվել : Հիշեք, որ եղանակը կարող է խափուսիկ լինել, գրում է med-info.ru-ն:







