Քիմի Քարդաշյանի հայրացուն ճանաչվել է տարվա կին` ըստ Glamour ամսագրի

10:30 • 03.11.15

Ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանի սեռափոխված հայրացուն դարձել է տարվա կանանցից մեկն` ըստ Glamour ամսագրի:

Ինչպես ներկայացնում է  Lenta.ru-ն` Քեյթլին Ջեները, ով նախկինում Բրյուս Ջեներն էր, օրեր առաջ հաղթել է «Տրանսգենդերների չեմպիոն» անվանակարգում:

«Ինձ համար մեծ պատիվ է լինել Glamour-ի տարվա կանանցից մեկը», - իր Twitter-ում գրառել է Քեյթլինը, ում սոցցանցում 3.2 մլն օգտատեր է հետևում:

Ինչպես նշվում է` դիզայներ Վիկտորիա Բեքհեմը հաղթել է «Նորաձև ոճ», դերասանուհի Ռիզ Ուիզերսպունը` «Հոլիվուդի հերոսուհի» անվանակարգերում:

Քիմի Քարդաշյանի հայրացուն ճանաչվել է տարվա կին` ըստ Glamour ամսագրի