Կոնստանտին Մելաձեն առաջին անգամ խոսել է Վերա Բրեժնևայի հետ ամուսնության մասին
Բելառուսի նորընտիր նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության հանդիսավոր արարողությունը կկայանա այսօր՝ կեսօրին։ Երդմնակալությունն առաջին անգամ կանցկացվի Անկախության պալատում, այն կհեռարձակվի բոլոր բելառուսական ալիքներով, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ընտրված նախագահի պաշտոնը ստանձնելու գործընթացը ստանդարտ է, սցենարը՝ մշակված: Նախագահը երդում է տալիս, նրան հանձնում են պետության ղեկավարի վկայականը»,- նշել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Նիկոլայ Լոզովիկը:
Նախատեսվում է, որ ԿԸՀ-ի նախագահ Լիդիա Երմոշինան կհայտարարի հոկտեմբերի 11-ին կայացած նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները և կառաջարկի Լուկաշենկոյին երդում տալ։







