Ինչպես է հեռախոսներից կախվածությունը «գողանում» մարդկանց հոգիները. ուշագրավ ֆոտոնախագիծ (լուսանկարներ)
Ժամանակակից մարդկությունն այնպես է տարվել նորարարական տեխնոլոգիաներով ու այնպիսի կախվածություն ձեռք բերել սմարթֆոններից, որ դա ավելի շուտ հիվանդության պես մի բան է հիշեցնում:
Ֆրանսիացի լուսանկարիչ Անտուան Գեյգերը որոշել է օրիգինալ, բայց փոքր- ինչ վախենալու ֆոտոնախագծի միջոցով անդրադառնալ հրատապ այս խնդրին, որի հետևանքները գնալով ավելի վտանգավոր են դառնում:
Sur-Fake խորագրով ֆոտոշարքը ցույց է տալիս, թե ինչպես են ժամանակակից սմարթֆոնները «գողանում» իրենց տերերի հոգիները։














