2015 թվականի վերջին ՄԻԱՎ-ի վարակի փոխանցումը մորից նորածնին իսպառ կվերանա
ՌԴ ԱՆ ՄԻԱՎ-ի կանխարգելման և բուժման գիտա-գործնական կենտրոնի ղեկավար Եվգենի Վորոնինի կարծիքով, արդեն 2015 թվականի վերջին , ՌԴ –ում , ՄԻԱՎ-ի փոխանցումը մորից նորածնին իսպառ կվերանա: Նա նշել է, որ 2000 թվականից ի վեր վարակի փոխանցումը նվազել է 23% -ով, և այժմ կազմում է 3.5%:
Վորոնինը նշել է նաև, որ ՄԻԱՎ-ի վարակի նոր ախտորոշման դեպքերը 2020 թվականին պետք է կրճատվեն 20%-ով: Այս ամենը հնարավոր կլինի իրականացնել վիրուսի դեմ պայքարի պետական մարտավարության ծրագրի մշակման շնորհիվ, որը հանձնարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեվը: Սպասվում է, որ ծրագրի իրականացումը կսկսվի 2016 թվականի մարտը:
Նոր ծրագրի հիմքում ընկած կլինի հիվանդների հետ աշխատելու եռափուլ համակարգը թեստավորում, հաշվառում և բուժում մասնագիտացված կենտրոններում: Միևնույն ժամանակ ՄԻԱՎ-ի թեստավորումը կկրի կամավոր բնույթ և չի դառնա պարտադիր ողջ բնակչության համար, գրում է tass.ru-ն:







