Ամերիկուհին բարձրակրունկներով անցել է 850 մետր բարձրությամբ ճոպանի վրայով (լուսանկարներ, տեսանյութ)

17:23 • 12.11.15

Ամերիկուհի Վերա Դիկին անցել է 840 մետր բարձրության վրա կապված ճոպանի վրայով։ 26-ամյա աղջիկը մասնակցել է կին լարագնացների բրազիլական փառատոնին, գրում է The Sun-ը։


Դիկին, ով ողջ ընթացքում կապված է եղել միայն մեկ անվտանգության պարանով, ճոպանի վրայով քայլել է վարդագույն բարձրակրունկ կոշիկներով:

 

«Սա իմ առաջին փորձն է Ռիոյում, և տեսարանը շատ գեղեցիկ էր: Շատ գրավիչ է, երբ դու գտնվում ես ողջ քաղաքի վրա, ծովափի վրա՝ միևնույն ժամանակ լինելով լեռան բարձունքին։ Դա պարուրում է հոգիդ»,- ասել է ամերիկուհին:

 

Ավելի վաղ Վերան արդեն մասնակցել է նման մրցումների։ Նա նշել է, որ այս մեկը նախորդներից ավելի դժվար է եղել, քանի որ պարանը երկար է եղել, իսկ կոշիկները՝ փոքր։

Ամերիկուհին բարձրակրունկներով անցել է 850 մետր բարձրությամբ ճոպանի վրայով (լուսանկարներ, տեսանյութ)