Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը առաջարկում է իր բաղադրատոմսով պատրաստել լցոնած դդում և աղցան

16:49 • 13.11.15

Պարզվում է հայ հայտնիները սիրում են լինել խոհանոցում ո՛չ միայն ուտելու այլ նաև պատրաստելու նպատակով։ Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը առաջարկում է իր բաղադրատոմսով պատրաստել լցոնած դդում և աղցան։


Լցոնած դդմի պատրաստման եղանակը. սոխը կտրտել և լավ սոխեռած անել: Սիրտը, թոքը, քարճիկը (կամ խոզի միսը) կտրտել, լցնել սոխեռածի վրա ու տապակել: Ավելացնել կտրտած սունկը, շարունակել տապակել: Այնուհետև աղ անել, կարմիր, սև պղպեղ ցանել: Ըստ ճաշակի` կարելի է նաև այլ համեմունքներ օգտագործել: Ապա ծածկել կափարիչով և թողնել, որ երկար եփվի: Հենց սկսի ջուրը լրիվ ցամաքել, ավելացնել գինին այնքան, որ զանգվածը ծածկի և կաթի սերուցքը: Թողնել որ եփվի այնքան, մինչև դառնա բիֆստրոգանովի պես:


Վերցնել դդումը, Ղափամայի պես միջուկը հանել: Եփված զանգվածը լցնել մեջը, կտրած պոչի մասով փակել ու դնել ջեռոցը: Թույլ կրակով եփել 2 ժամ: Ջեռոցից հանել դդումը, կափարիչը բացել ու շերեփով լցնել ափսեները:


Անհրաժեշտ է սիրտ, թոք, քարճիկ կամ խոզի միս, 2-3 գլուխ սոխ, l500 գրամ սունկ, աղ, կարմիր, սև պղպեղ, փոքր շիշ կաթի սերուցք, գինի, դդում, բուսայուղ։

 

Աղցանը պատրաստելու համար անհրաժեշտ է տաքդեղները լավ լվանալ, միջուկը հեռացնել, երկարավուն` ձողիկի պես կտրտել: Վրան ավելացնել նույնպես երկարավուն կտրտած պանիրն ու խոզապուխտը: Ավելացնել նաև ձիթապտուղը, համեմել աղով, սև ու կարմիր պղպեղներով: Ձիթայուղ և մայոնեզ անել, լավ խառնել և մատուցել: 
 

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը առաջարկում է իր բաղադրատոմսով պատրաստել լցոնած դդում և աղցան