Բնական դիմակ ավոկադոյով` մազերի փայլը վերականգնելու համար

12:35 • 13.11.15

Healthy food star-ը ավոկադոյով բնական դիմակի բաղադրատոմս է ներկայացրել, որը կօգնի վերականգնել մազերի փայլը:

 

Ավոկադոն հարուստ է E և B վիտամիններով և խոնավեցնող ազդեցություն է ունենում մազերի վրա, ինչի շնորհիվ էլ օգտագործումից հետո ապահովում է մազերի փայլը: Այն բնական հումքով է պատրաստվում և ավելի մատչելի է, քան մազի խնամքի համար նախատեսված միջոցները:

 

Դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ է տրորել կես ավոկադոն տարայի մեջ, պյուրեանման զանգված ստանալ, ավելացնել 1 ձվի դեղնուց և լավ խառնել, որից հետո մի փոքր ձիթայուղ ավելացնել և խառնել համասեռ զանգված ստանալու համար:

 

Դիմակը պետք է մազերին տարածել հավասարապես, ապա մազերը փաթաթել սրբիչով, որպեսզի տաքանան, որն էլ կնպաստի դիմակի առավել արդյունավետ ազդեցությանը: Այն կարելի է թողնել 30 րոպե, որից հետո լվանալ և լավ չորացնել: Այս դիմակը կարելի է կիրառել շաբաթական 2 անգամ:

Բնական դիմակ ավոկադոյով` մազերի փայլը վերականգնելու համար