Վաչեն կորցրել է հայկական հմայքը

15:24 • 13.11.15

Երբ տղամարդուն հարցնում են, թե ինչու է հրաժարվել իր հայկական քթից, սովորաբար ասում է` շնչառական խնդիր ունեի... Մինչդեռ, ինչպես վստահեցնում են մասնագետները, շնչառական խնդիրները վերացնելուն միտված վիրահատությունը միշտ չէ, որ ուղեկցվում է պլաստիկ շտկումներով:

 

Թեև «Վիտամին» ակումբի Վաչեն որևէ կերպ չի մեկնաբանում իր  հանկարծակիորեն նրբացած քիթը, սակայն հազիվ թե կարողանա առհասարակ հերքել, որ պլաստիկ վիրահատության է ենթարկվել: Վերջերս, տեսնելով փոխված հումորիստին «Սիրո գործակից»  ֆիլմի պրեմիերային, հետո էլ նրա լուսանկարները, շատերը փաստեցին, որ նա կորցրել է իր անհատականությունն ու հայկական հմայքը...

 

Իսկ թե ով է դրա «մեղավորը» հարկ է ենթադրել, որ Վաչեի նոր քթի հեղինակը, ինչպես և Գարիկ Պապոյանի դեպքում էր, նրանց երբեմնի գործընկեր, նախկին «32 ատամ» ակումբի անդամ, վիրաբույժ Աշոտ Լյուդվիգովիչն է:

 

Պետք է փաստել, որ Վաչեն բավական հարմար պահ էր ընտրել իր արտաքինում փոփոխություն ձեռնարկելու համար «Վիտամին»  ակումբի թողարկումներն արդեն չէին նկարահանվում, իսկ նոր նախագծերը դեռևս կյանքի չէին կոչվում: Թերևս նորացված քթով վիտամինցու առաջին հայտնությունը եղավ իր գործընկեր Արամ MP3-ի (ի դեպ, նա դեռևս բնատուր քթով է) նոր տեսահոլովակում, որտեղ Վաչեն բժշկական դիմակով էր, որի տակ հավանաբար թաքցնում էր դեռևս վերջնական տեսքի չեկած քիթը: Մինչդեռ հեռուստադիտողի կողմից դա ընկալվեց որպես հումորային հնարք...

 

Աղբյուրը՝ TV մոլ

Վաչեն կորցրել է հայկական հմայքը