Երգչուհի Էմմին առաջնեկ է ունեցել

16:28 • 16.11.15

Երգչուհի Էմմին առաջնեկ է ունեցել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է երջանիկ մայրիկը: «Երբ երջանկությունը 3 կգ է»,-նշել է Էմմին:


Երգչուհուն շնորհավորել է մայրը` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը: «Շնորհավոր Էմմկա ջան և շնորհակալություն ինձ երջանկություն պարգևելու համար: Շատ եմ ափսոսում, որ կողքիդ չեմ: Բայց կարևորը` դուք լավ եք, ես հանգիստ եմ, որովհետև քո կողքին է սիրելիդ, նրա ծնողներն ու մեր հարազատները: Աստված մեզ պարգևեց մեր տղային և թող Աստված նրան պահապան լինի»,¬նշել է Նադեժդան իր ֆեյսբուքյան էջում։

 

Երգչուհուն համացանցում շնորհավորել են նաև ընկերներն ու  մի շարք հայտնիներ։

Երգչուհի Էմմին առաջնեկ է ունեցել