Չարլի Շինը խոստովանել է, որ ՄԻԱՎ-վարակակիր է

17:48 • 17.11.15

Ամերիկյան NBC հեռուստաալիքի առավոտյան անոնսների համաձայն, այսօր հանրահայտ դերասան Չարլի Շինը Today հեռուստահաղորդման ուղիղ եթերում հանդես կգա հայտարարությամբ:



50-ամյա հայտնի դերասան - պրոդյուսերը բազմիցս հայտնվել է աղմկահարույց սկանդալային իրավիճակներում և դատարանի կողմից ենթարկվել պատասխանատվության՝ ոչ պատշաճ վարքի և ընտանեկան բռնությունների համար, ինչպես նաև բուժվել ալկոհոլի և թմրանյութերի կախվածությունից:

 

Համաձայն որոշ աղբյուրների, դերասանը շուրջ մեկ տարի է, ինչ տեղյակ է իր ՄԻԱՎ կարգավիճակի մասին և դրա վերաբերյալ կիսվել է միայն իր մտերիմ մարդկանց հետ: Սակայն շուտով սկսել են լուրեր շրջանառվել դերասանի հիվանդության վերաբերյալ:



Արդյունքում դերասանն իր նախկին զուգընկերուհիների կողմից ենթարկվել է շանտաժի:



Զուգընկերուհիները հայց են ներկայացրել դերասանի դեմ, որ նա չի տեղեկացրել իրենց իր մահացու վարակի մասին, արդյունքում դերասանը ստիպված է եղել գնել այդ ինֆորմացիան` այն չտարածելու վերաբերյալ փաստաթուղթը ստորագրելու դիմաց: Վերջին անգամ նման միջադեպ տեղի է ունեցել այս տարվա հոկտեմբեր ամսին:

Չարլի Շինը խոստովանել է, որ ՄԻԱՎ-վարակակիր է