Միշել Օբաման պարել է Սպիտակ տանը ընդունելության ժամանակ (լուսանկարներ)

10:57 • 18.11.15

ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման անսպասելի պարել է Սպիտակ տան ընդունելության ժամանակ:

Daily Mail-ը հայտնում է, որ ընդունելությունը կազմակերպված է եղել ի պատիվ կատարողական արվեստի 40 ուսանողների` Բրոդվեյից:

Ներկա են եղել նաև շոու բիզնեսի այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Գլորիա Էստեֆանը, Էնդրյու Լլոյդ Վեբերը, Վուփի Գոլդբերգը:

Առաջին տիկնոջ մասնակցությամբ անսպասելի պարը տեղի է ունեցել,երբ Գլորիա Էստեֆանը երգել է On Your Feet! մյուզիքլի երգերից:
 

Միշել Օբաման պարել է Սպիտակ տանը ընդունելության ժամանակ (լուսանկարներ)