Հազվադեպ հանդիպող «Վամպիրի հիվանդություն»
Ներկայումս աշխարհում կան այնպիսի հիվանդություններ, որոնք չունեն բացատրություն և բուժում և դրանք հանդիպում են միլիոնից 1-ի մոտ: Այդպիսի հիվանդությամբ մարդկանց կյանքը այդքան էլ հեշտ չէ, քանի որ այն իրենց բավականին մեծ խնդիրներ է առաջացնում:
Առհասարակ, հազվադեպ հանդիպող հիվանդությունները իսկական գլխացավանք են հիվանդի համար, քանի որ այն բավականին քիչ հետազոտված է լինում և ոչ միշտ է բուժվում:
Մասնագետների կարծիքով, վամպիրի հիվանդությունը կամ պորֆիրիան, առաջացրել է Դրակուլայի կամ այլ նմանատիպ մարդկանց մասին առասպելական պատմաությունները: Այսօր աշխարհում գրանցված է այդպիսի հիվանդության 7000 դեպք:
Այդ հիվանդության հիմնական առանձնահատկությունը համարվում է արևի հետ անհամատեղելիությունը, քանի որ արևի ճառագայթներից պորֆիրիայով հիվանդի մաշկը սկսվում է «այրվել» և մաշկի վրա հայտնվում են այրվածքներ և պալարներ: Ադ ժամանակ մարդու մոտ առաջանում են սուր ցավեր, բացի այդ հիվանդի օրգանիզմում սկսվում է քայքայվել հեմոգլոբինը և մաշկը մգանում է, չորանում և ճաքում: Հաջորդ ախտանիշը, դա բերանի կծվածքի փոփոխությունն է, քանի որ բերանի շուրջ մաշկը չորանում և սեղմվում է, այդ ժամանակ արտահայտվում է ծնոտի անբնական տեսքը:
Ամբողջ օրվա ընթացքում հիվանդների մոտ առաջանում է հոգնածություն և թուլություն, իսկ գիշերը նրանք առույգանում են: Մասնագետները կարծում են, որ այդ հիվանդությունը անբուժելի է, ինչպես և գենետիկ մի շարք այլ հիվանդություններ:
Որպեսզի իրենց լավ զգան, հիվանդները ստիպված են լինում փոխել իրենց կենսակերպը, նրանք ստիպված են լինում ամբողջ ցերեկը անցկացնել մութ սենյակում, և միայն գիշերն են կարողանում տանից դուրս գալ:







