Քարդաշյան քույրերին «ձվակոծել են» հանդիսավոր արարողության ժամանակ. լուսանկարներ

10:19 • 19.11.15

Ավստրալիայում Քարդաշյան կլանի քույրերին` Քիմ Քարդաշյանի խորթ քույրեր 20-ամյա Քենդելին ու 18-ամյա Քայլիին, հարվածել են ձվերով ու լոլիկներով:

 

Daily Mail-ը հայտնում է, որ Սիդնեյում Քարդաշյան քույրերը ներկայացրել են Kendall+Kylie Collection հագուստի նոր հավաքածուն, որի ժամանակ հավաքված ամբոխի միջից «ձվակոծել են» նրանց:

 

Միջադեպից հետո 25-ամյա կին է ձերբակալվել: Աստղերը չեն տուժել անակնկալ հարձակումից, որը հազիվ է հնարավոր եղել ֆիքսել: Աղջիկները քաղաքավարի ձևով ասել են, որ սիրում են Ավստրալիան և շնորհակալություն հայտնել «ջերմ ընդունելության համար»:

 

Քարդաշյան քույրերին «ձվակոծել են» հանդիսավոր արարողության ժամանակ. լուսանկարներ