Հազվադեպ հանդիպող «Քնած գեղեցկուհու» հիվանդություն
Ներկայումս աշխարհում կան այնպիսի հիվանդություններ, որոնք չունեն բացատրություն և բուժում և դրանք հանդիպում են միլիոնից 1-ի մոտ: Այդպիսի հիվանդությամբ մարդկանց կյանքը այդքան էլ հեշտ չէ, քանի որ այն իրենց բավականին մեծ խնդիրներ է առաջացնում:
Առհասարակ, հազվադեպ հանդիպող հիվանդությունները իսկական գլխացավանք են հիվանդի համար, քանի որ այն բավականին քիչ հետազոտված է լինում և ոչ միշտ է բուժվում:
Չնայած իր գեղեցիկ անվանմանը, Կլեինա-Լեվիան ախտանիշով հիվանդությունը նկատվում է հիմնականում 13-ից 19 տարեկան երիտասարդ տղաների մոտ:
Այս հիվանդությունը համարվում է նյարդահոգեբանական և ուղեկցվում է հետևյալ ախտանիշներով՝ գիտակցության խեղաթյուրում, դյուրագրգռվածություն լույսի և աղմուկի նկատմամբ և արտահայտված քնկոտություն: Այսպիսի հիվանդությամբ մարդիկ կարող են քնել օրերով, անգամ կանգնած վիճակում և արթնանում են միայն քաղցի դեպքում:
Առհասարակ նրանց պարագայում քաղցի գործակիցը բավականին բարձր է լինում արթնանալու ժամանակ և շատ դժվար է լինում այն հագեցնել: Այս հիվանդության նոպաները կարող են դրսևորվել մի քանի ամիսը մեկ և ձգվել օրերով: Իսկ մնացած օրերին նրանք առհասարակ ոչինչով չեն տարբերվում առողջ մարդկանցից: Ներկայումս աշխարում նման հիվանդությամբ տառապում է բնակչության 0,4%-ը:
Ավելացնենք նաև, որ տարիքի հետ այդ հիվանդության նոպաները դադարում են, չնայած գրանցվել են նոպաների դրսևորում նաև 18 տարեկանում:







