Այսօր ծխելու դեմ պայքարի միջազգային օրն է
Աշխարհում գոյություն ունի ծխելու դեմ պայքարի 2 միջազգային օր: Առաջինը դա մայիսի 31-ն է, «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը, իսկ երկրորդը ՝ «Ծխախոտից հրաժավելու» միջազգային օրը , որը նշվում է նոյեմբերի 3-րդ հինգշաբթին:
Առաջինը հաստատվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից 1988 թվականին, իսկ 2-րդ օրը ավելի վաղ՝ 1977 թվականին, Ամերիկյան օնկոլոգիական հասարակական կազմակերպության կողմից:
Այսօր աշխարհում մեծ քանակությամբ գումարներ են վատնվում, որպեսզի հասարակությանը տեղեկացվի ծխախոտի վնասարակարության մասին, մշակվում և կիրառում են տարբեր միջոցներ ծխախոտի կախվածությունից ազատվելու համար:
Սակայն, դրան զուգահեռ ծխախոտի արդյունաբերությունը միլիոներ է վատնում ծխախոտի գովազդների և արտադրության վրա: Ջանքեր չի խնայում իր արտադրությունը դարձնել առավել գնելի, թանկ և գայթակղիչ:







