Նոյեմբերի 20­-ին կլրանար ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Մայա Պլիսեցկայայի 90 տարին

15:13 • 20.11.15

 Նոյեմբերի 20­ին կլրանար ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, ռուս հռչակավոր պարուհի Մայա Պլիսեցկայայի 90 տարին: Երկար տարիներ նա եղել Է Մեծ թատրոնի առաջատար պարուհիներից մեկը, հանդիսականների կուռքը: Հատուկ նրա համար բեմադրվել Է «Կարմեն­ սյուիտ» բալետը (երաժշտությունը՝ Ժորժ Բիզեի, գործիքավորումը՝ Ռոդիոն Շչեդրինի):

 

 

Կարմենը դարձել Է Պլիսեցկայայի գլխավոր դերերից մեկը Մեծ թատրոնի խաղացանկում: Մահացել Է 2015 թվականի մայիսի 2­ին Մյունխենում սրտի նոպայից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»­ը՝ հղում անելով ՏԱՍՍ­ին, երկու երեկոների ընթացքում՝ նոյեմբերի 20­ին եւ 21­ին, Մեծ թատրոնը կնշի պարուհու ծննդյան 90-­ամյակը: Պետական ակադեմիական Մեծ թատրոնի Պատմական բեմում տեղի կունենան «AVE ՄԱՅԱ» համերգները:

 


Ավելի վաղ՝ նոյեմբերի 18­ին, Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը՝ Վալերի Գյորգիեւի ղեկավարությամբ, ելույթ Է ունեցել Չայկովսկու անվան համերգային դահլիճում՝ ի հիշատակ մեծ պարուհու, իսկ նոյեմբերի 3­ին Մոսկվայի կառավարության նախագահության նիստում որոշվել Է Պլիսեցկայայի անունով կոչել Բոլշայա Դմիտրովկայի պուրակը:

 

Նոյեմբերի 20­-ին կլրանար ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Մայա Պլիսեցկայայի 90 տարին