Փաստեր, որ կստիպեն թողնել ծխելը
Ծխախոտի մասին բոլորս բավականին լավ տեղեկացված ենք և գիտենք թե դա ինչ վնաս է պատճառում մարդու օրգանիզմին: Առհասարակ ծխախոտի վնասարակարության մասին խոսվում և քննարկվում է գրեթե ամեն օր, սակայն մարդիկ շարունակում են ծխել և վնասել իրենց առողջությունը:
Նոյեմբերի 19-ը համարվում է ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրը, ուրեմն այսօր մեկ հավելյալ առիթ ևս կա այդ մասին խոսելու:
Ինչու է նիկոտինը համարվում այդքան վնասակար: Մի թե ծխախոտի մեջ առկա բոլոր նյութերը վնասակար են մարդու օրգանիզմի համար: Թերևս միայն նիկոտինի բաղադրությունը օրգանիզմի մեջ չի կարող մահացու հետևանքների հանգեցնել:
Ծխախոտը պարունակում է պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածիններ, ածխածնի օքսիդ, բենզոլ, արսեն(մկնդեղ), կադմիում, ջրածնի ցիանիդ, ազոտական օքսիդ, և դա ամբողջ բաղադրության միայն մի մասն է: Այն որ նիկոտինը «սպանում» է դա միայն բառ չե:
Հետազոտությունները ցույց են տվել, որ բոլոր նրանք, ովքեր ծխախոտ սկսել են օգտագործել պատանեկան տարիքից, միջին մահացության տարիքը փոքր է 70-ից:
Բացի այդ մասնագետները անհանգստացած նշում են, որ 30 տարի հետո, ծխախոտից մահացողների թիվը կգերազանցի ՁԻԱՀ-ի, ճանապարհատրանսպորտային և վարակիչ պաթոլոգիական հիվանդություններից մահացողների թիվը միասին վերցրած: 1950 թվականից մինչ օրս ծխախոտից մահացել է 62 միլիոն մարդ, այս ցուցանիշը գերազանցում է 2-րդ համաշխարհային պատերազմից մահացածների ընդհանուր թիվը:
Միջինում, յուրաքանչյուր 20 տարվա փորձ ունեցող ծխող մարդը, իր կյանքից կրճատում է 20 տարի: Ավելին, մասնագետները պնդում են, որ եթե ծխախոտի օգտագործման ցուցանիշները չփոփոխվեն, ապա 21-րդ դարում ծխախոտից կմահանա ավելի քան մեկ միլիարդ մարդ:
Այսպիսով ծխախոտի և ալկոհոլի օգտագործումը միասին մեծացնում են քաղցկեղի առաջացման հավանականությունը 9 անգամ, իսկ միայն ծխախոտի օգտագործումը 2-ից 3 անգամ: Ինչպես գիտեք նիկոտինը դեպի իրեն է կլանում մթնոլորտում առկա բոլոր վնասակար նյութերը, իսկ դրանք ծխախոտի ծխի միջոցով թափանցում է մեր օրգանիզմ, դրա հետ մեկտեղ օրգանիզմ է ներթափանցում նաև զանազան վարակակիչ վիռուսներ, որոնք էլ 10 անգամ ավելի են մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը: Բացի այդ ծխողների մոտ սրտանոթային հիվանդությունների ամենաբարձր ցուցանիշն է: Միջինում ծխողները 5 անգամ ավելի շատ են մահանում իսուլտից, կամ ակնթարթային սրտի կանգից քան առհասարակ չծխող մարդիկ:
Անգլիայում բժշկները պարզել են, որ, ալկոհոլ ու ծխախոտը մտնում են ամենավտանգավոր 10 ապրանքների ցուցակի մեջ, ավելին նրանք իրենց վնասակարւթյամբ դասվում են այնպիսի ապրանքների շարքին, ինչպիսիք են էքստազին, մարիխուանան, հերոինը և LSD-ն: Թոքերի քաղցկեղի առաջացման 90%-ը դա ծխածոտի արդյունքն է: Այս պաթալոգիայից մահացող մարդկանցից 10-ից 9-ը մահանում է ծխելու արդյունքում, այսինքն նրանք գիտակցված գնում են այդ քայլին: Առհասարակ մարդկանց 95%-ը թողնում է ծխելը միայն ինֆարկտից հետո, երբ իրենց օրգանիզմը արդեն իսկ քայքայված է լինում:
Ակամայից հարց է առաջանում, արդյոք արժե մահանալ մեկ գլանակ ծխախոտի համար:







