Ռուսաստանցի աղջիկը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում սելֆի անելու փորձից հետո

10:59 • 23.11.15

Մոսկվայում 16-ամյա աղջիկը փորձել է սելֆի անել «Մոսկվա սիթի» բիզնես կենտրոնում և ընկել է 8 մ բարձրությունից:

BBC-ն հայտնում է, որ սելֆի անել փորձած աշակերտուհին այժմ վերակենդանացման բաժանմունքում է` ծանր վիճակում:

Պարզվել է, որ տպավորիչ լուսանկար անելու համար աղջիկը բարձրացել է ապակե ինստալյացիայի վրա: Ապակին չի դիմացել, և աղջիկը ընկել է:

Ոստիկանությունը այս գործով ստուգում է անցկացնում:

 
Ռուսաստանցի աղջիկը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում սելֆի անելու փորձից հետո