Շառլ Ազնավուրի մոտ ամեն ինչ կարգին է

14:33 • 26.11.15

Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն այս պահին իրեն լավ է զգում: «Արմենպրես»­-ի հետ զրույցում երգչի առողջական վիճակին առնչվող այս հարցի մասին տեղեկացրեց Ազնավուրի մամուլի խոսնակ Քրիստինա Սարգսյանը:

 

«Պարոն Ազնավուրն այս պահին իրեն լավ է զգում: Նա մի փոքր վատառողջ էր, բայց ոչ մի լուրջ բան: Նա արդեն պատրաստ է շարունակել իր աշխատանքը.սա լավագույն նշանն է: Շնորհակալ ենք ձեր ուշադրության համար»,­նշեց նա:


Ավելի վաղ հայտարարվել էր, որ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն առողջական խնդիրների պատճառով հետաձգել է Ամստերդամում կայանալիք երկու համերգները: Համերգի կազմակերպիչները հայտարարել էին, որ նա ստամոքսի սուր ցավեր և աղիքային վարակ ունի:

Շառլ Ազնավուրի մոտ ամեն ինչ կարգին է