Սիբիրում ստեղծում են ալերգիան բուժող յուրահատուկ դեղամիջոց
«Ռոսիյսկայա գազետան» գրում է, որ Սիբիրի պետական բժշկական համալսարանում ստեղծում են ալերգիան բուժող նոր դեղամիջոց: Բուսական նախապատրաստուկներից բաղկացած դեղամիջոցի հիմքում ընկած է բակլազգիների ընտանիքի ներկայացուցիչներից ՝ առվույտի ծաղիկները, որոնք արդյունավետ կերպով կկասեցնեն տարատեսակ գրգռող խթանիչների նկատմամբ օրգանիզմի իմունային համակարգի արձագանքը:
Գիտնականները պնդում են, որ առվույտի ծաղիկների հիման վրա ստեղծված այս բուսական նախապատրաստուկը, ոչ միայն ճնշում է ալերգիայի ախտանիշներն, այլև արդյունավետ կերպով արգելափակում է տարբեր խթանիչների նկատմամբ մարմնի իմունային համակարգի պատասխանը, այդ թվում, կատվի մորթու և ծաղկափոշու:
Հակաալերգիկ դեղամիջոցի վրա աշխատանքները շարունակվում են արդեն 2 տարի, սակայն այն դեռ ավարտված չէ: Մասնագետները կարծում են, որ այն կլինիկական պրակտիկա կներմուծվի միայն 5 տարի հետո: Նրանք պնդում են, որ դեղամիջոցը շատ թույլ կողմնակի ազդեցություններ ունի, և այն կիրառելի կլինի նաև երեխաների համար:







