Ահա, թե ինչ է ստացվում, երբ հարսանիքի նկարահանումը վստահում են շանը (տեսանյութ)

14:00 • 28.11.15

Այսօր նորապսակների մեծ մասն իրենց կյանքի, թերևս, ամենագլխավոր օրվա` հարսանիքի նկարահանման գործը վստահում են բացառապես պրոֆեսիոնալ լուսանկարիչներին։ Սակայն Էդի և Մարշալ Բերնեթները որոշել են առանձնանալ իրենց օրիգինալությամբ ու հարսանեկան արարողության նկարահանման պատասխանատու գործը վստահել իրենց սիրելի շանը` Ռայդերին:

 

Այդ նպատակով զույգը GoPro տեսախցիկն ամրացրել է չորքոտանու մեջքին ու կենդանուն ազատ տեղաշարժվելու հնարավորություն ընձեռել։ Արդյունքում ստացվել է մի տեսանյութ, որը գերազանցել է բոլոր սպասումները:

 

Ստորև AdMe.Ru կայքն ուշագրավ տեսանյութով ցույց է տալիս Էդիի ու Մարշալի ինքնատիպ մտահղացման վերջնական արդյունքը.

 

Ահա, թե ինչ է ստացվում, երբ հարսանիքի նկարահանումը վստահում են շանը (տեսանյութ)