Մեծ կրծքերն առաջացնում են մեջքի ցավեր

16:51 • 30.11.15


Փարթամ կրծքեր ունեցող յուրաքանչյուր 10-րդ կին բողոքում է մեջքի հաճախակի և սուր ցավերից: Ներկայումս  արհեստական կամ բնական մեծ կրծքեր ունենալու նորձևությունը մեծ թափ է հավաքում, իսկ նրանք, ովքեր բնական մեծ կրծքեր ունեն տառապում են հաճախակի մեջքի ցավերից:



Վիճակագրության համաձայն մինչև 40 տարեկան կանանց 20% - ը տառապում են մեջքի, հոդերի և մկանների  ցավերից: Վիճակագրության համաձայն այդ 20 %-ից կեսի մոտ կանոնավոր ցավերը սկսել են առաջանալ դեռևս 20 տարեկանում, իսկ ոմանց մոտ ավելի վաղ:



Գիտնականները հետազոտել և պարզել են, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում կանանց հագուստի չափերը,էապես աճել են: Նշենք, որ խոշոր կրծքերի և դրանց   արհեստական մեծացման նորաձևությանը առաջացնում է բժիշկների և հիվանդների համար լրացուցիչ խնդիրներ:

 

Բժիշկները խորհուրդ են տալիս  փարթամ կրծքեր ունեցող կանանց կրել հատուկ կրծկալներ, որոնք կնվազեցնեն մեջքի ծանրաբեռնվածությունը: Բացի այդ խորհուրդ է տրվում հրաժարվել բարձրակրունկներ և մեծ պայուսակներ կրելուց: Չի ողջունվում նաև կորսետով նեղ ջինսեր կրելը, դրանք բավականին մեծ վնաս են հասցնում առողջությանը:

Մեծ կրծքերն առաջացնում են մեջքի ցավեր