«Դուք լավն եք, մարդի՛կ».տեղի ունեցավ Էդգար Հարությունյանի 2-րդ ցուցահանդեսը
Նոյեմբերի 28-ից մինչ այսօր երեկո «Հայ-արտ» մշակութային կենտրոնում կցուցադրվի Էդգար Հարությունյանի երկրորդ՝ «Դուք լավն եք, մարդի՛կ» խորագրով անհատական ցուցահանդեսը: Խորագրի համար հիմք է հանդիսացել Հ. Սահյանի նույնանուն բանաստեղծությունը:
Ինչպես կարելի է խորագրից ենթադրել, ցուցադրությանը ներկայացված են մարդկանց լուսանկարներ: Ցուցահանդեսի մի մասը նվիրված է ընդդեմ հոսանքի գնի բարձրացման ծավալված պայքարին, մյուս մասը՝ կամփոփի տարբեր տարիների ճամփորդությունների ժամանակ լուսանկարչին հանդիպած մարդկանց լուսանկարներ՝գյուղացի տատիկ, պապիկ, երեխա, իսկ մյուս մասն ունի սոցիալական ուղղվածություն:













