Դերասանների անսուտ գոյությունը բեմում կտրում է անհամ իրականությունից՝տանելով գունեղ ու հետաքրքիր մի աշխարհ. Նազենի Հովհաննիսյան

10:19 • 30.11.15

Դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը իր Instagram-ի էջում գրառում է կատարել խոսելով թատրոնի և իր դերասան ընկերների մասին։

 

«Այն,ինչ շատ է պակասում այսօր հայկական «կինոյում», ես գտնում եմ Թատրոնում. ճաշակ, գեղագիտություն, նոր աշխարհ, դերասանական և ռեժիսորական մանրակրկիտ աշխատանք, անմոնտաժ բայց դինամիկ կյանք՝ ժամանակի ու տարածության մեջ.... Դերասանների ԱՆՍՈՒՏ գոյությունը բեմում կտրում է անհամ իրականությունից՝տանելով գունեղ ու հետաքրքիր մի աշխարհ, որտեղ ազնիվ ապրումներն են մարդու «բջիջները»,և հոգին բաց է աշխարհի համար։ Նիլ Սայմոնի պիեսի հիման վրա #N707 ներկայացումը հենց այդպիսին էր։ Հրաչյա Հարությունյանի բեմադրած այս պատմությունը հյուսվում էր երկու նրբանկատ ու պրոֆեսիոնալ դերասանների շնորհիվ.Հրաչյա Հարությունյանի և Լուիզա Ղամբարյանի երեք մետամորֆոզները շքեղ էին, տարբեր, էքսցենտրիկ և երեքն էլ վախեցնելու չափ ազնիվ ու դետալներով աշխատած։
Հրաչը.....տարիների ընթացքին իր հմայքն առավել ցայտուն ու իր արտիստիզմի բազմաշերտությունն անհավանական խորը.. Բեմում,թե բեմից դուրս՝ անհատակ....
Լուիզան... նկարագրել անկարող եմ, նայել է պետք։


Հ.Գ. Երբ հանդիսատեսի դերում այնքան ես տարվում դերասանների խաղով, որ լրիվ մոռանում ես, թե ներկայացման ես եկել, ու ԱՊՐՈՒՄ ԵՍ բեմում՝ քո ընկերների կերտած պերսոնաժներով, նրանց ցավով, ուրախությամբ ու Սիրով»,- գրել է Նազենին։

 

Դերասանների անսուտ գոյությունը բեմում կտրում է անհամ իրականությունից՝տանելով գունեղ ու հետաքրքիր մի աշխարհ. Նազենի Հովհաննիսյան