Կարող են արդյոք տղամարդիկ երբևէ ծննդաբերել

14:59 • 01.12.15

Փորձագետների կարծիքով, արգանդի փոխպատվաստման վիրահատությունը և երեխայի հետագա կրումը տղամարդկանց մոտ, հնարավոր է միայն տեսականորեն: Այժմ նման վիրահատություններ հաջողությամբ իրականացվում են  կանանց մոտ: Տեսականորեն,  տղամարդը կարող է երեխա ունենալ, բայց տղամարդկանց հորմոնալ  դաշտը էականորեն տարբերվում է  կանանցից:



Որպեսզի տղամարդը կարողանա իր փոխպատվաստված  արգանդում երեխա աճեցնել, պետք է ամբողջությամբ փոխվի նրա  հորմոնալ դաշտը, որ հնարավոր չէ իրականացնել ժամանակակից բժշկության շրջանակներում: Գիտնակաները կարծում են, որ այդ ուղությամբ քայլեր հնարավոր կլինի կատարել 5-10 տարիների ընթացքում:

 

Արգանդի հաջող աշխատանքի համար անհրաժեշտ կլինի նաև կատարել արյունատար ցանցի փոխպատվաստում, որը կկարգավորի օրգանիզմի արյան մատակարարումը:  Նույնիսկ հորմոնալ թերապիայի իրականացումից հետո, բավականին բարձր է օրգանների չաշխատելու հավանականությունը:

Աղբյուրը՝  МедВести

Կարող են արդյոք տղամարդիկ երբևէ ծննդաբերել