Արարատի պատմական հայրենիքը. 5 պատճառ Հայաստան այցելելու համար՝ ըստ РБК-ի

13:17 • 02.12.15

Հայաստանն ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկների է գրավում, որոնք ծարավ են նոր տպավորությունների. այս մասին գրում է ռուսական РБК գործակալությունն ու ներկայացնում Հայաստան այցելելու 5 պատճառ:

Լեռները և ոչ միայն 

Մայրաքաղաք  Երևանից պարզ երևում է Արարատ լեռը` Հայաստանի ամենահայտնի խորհրդանիշը, որը քաղաքական պատճառներով 20-րդ դարասկզբին հայտնվել է հարևան Թուրքիայում:

Թեև Հայաստանը ոչ մեծ տարածք է զբաղեցնում, բայց միևնույն ժամանակ բավականին զանազան բնություն ունի. այստեղ միմյանց հաջորդում են չորային-տափաստանային հատվածները, լավ ոռոգվող ու բերրի Արարատյան դաշտը և Հարավային Կովկասի զառիթափ լեռնալանջերը, գրում է աղբյուրը։


Երկրորդը` բազմադարյա պատմությունը 

Հայաստանը դարեր ի վեր գտնվել է եվրոպական քաղաքակրթության կարևորագույն մշակութային և պատմական  իրադարձությունների կենտրոնում: Հայոց մշակույթի արմատները ձգվում են մինչև հնագույն ժամանակներ, ինչի մասին վկայում են բազում հնագիտական գտածոներն ու պատմամշակութային կոթողները, որոնցից է առաջին դարում կառուցված Գառնիի հեթանոսական տաճարը:

Մշակութային առումով ևս ուշադրության արժանի շատ վայրեր կան, որոնցից է «Նռան գույնը» լեգենդար ֆիլմի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը:


Համեղ ուտեստները 

Նրբագույն տոլման` թարմ մածունով, արդեն իսկ ստիպում է մտածել Հայաստան այցելելու մասին: Իսկ թոնիրից հանված տաք լավաշը, որի մեջ թարմ պանիր և բուրումնավետ կանաչի է փաթաթված…
 




Հայկական կոնյակը 

Հայկական կոնյակը հայերի պարծանքի առարականերից մեկն է, որը դեռ անցյալ դարի սկզբին մի շարք հեղինակավոր մրցանակների արժանացել ֆրանսիական ցուցահանդեսներում: Այն մասին, որ ֆրանսիականին ոչնչով չի զիջում հայկական կոնյակը, ասում էր դեռ Ուինսթոն Չերչիլը:


Ամենակարևորը` մարդիկ 

Ամենակարևորը, որի համար արժե Հայաստան այցելել, ոչ թե անհավանական գեղեցկության բնությունն է, ոչ հնագույն հուշարձանները, ոչ էլ լի սեղաններով խնջույքները, այլ՝ մարդիկ` անհավանականորեն  հյուրընկալ, իմաստուն և երեխայի պես բաց:
 

Արարատի պատմական հայրենիքը. 5 պատճառ Հայաստան այցելելու համար՝ ըստ РБК-ի