Հնագետները 400-ամյա հուղարկավորման սրտաձև սափորներ են հայտնաբերել Ֆրանսիայում

12:01 • 03.12.15

Գիտնականները Ֆրանսիայի տարածքում հուղարկավորության սափորներ են հայտնաբերել, որոնք թվագրվում են XVI- XVII դարերին:


Սափորները հատկանշական են նրանով, որ սրտաձև տեսք ունեն` այնպես, ինչպես կպատրաստվեին մեր օրերում, իսկ սափորի ներսում ոչ թե մահացած մարդու աճյունն է դրվել, այլ նրա  սիրտը:


Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն` իրենց այս հայտնագործության մասին գիտնականները հայտնել են RSNA 2015  101-րդ ամենամյա գիտական ժողովում:


Ֆրանսիական Ռենն քաղաքի պեղումների ժամանակ  հնագետները գերեզմանոց են գտել, որտեղ  հուղարկավորության 5 սրտաձև սափոր են հայտնաբերել:  Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սափորում առկա սրտերից մեկը առողջ մարդու է պատկանել, մյուս 3-ի դեպքում մարդիկ մահացել են սիրտ-անոթային հիվանդություններից: 5-րդ սիրտը վատ էր պահպանվել և հնարավոր չէր ուսումնասիրել:
 

Հնագետները 400-ամյա հուղարկավորման սրտաձև սափորներ են հայտնաբերել Ֆրանսիայում