Microsoft-ի աշխատակիցները «սերենադ» են երգել Apple-ի աշխատակիցների համար (տեսանյութ)

11:57 • 03.12.15

Բազմաթիվ հոլովակներում միմյանց արտադրանքները ծաղրելուց հետո Apple և Microsoft ընկերությունները հաշտվել են, համենայն դեպս՝ սուրբծննդյան սեզոնի ընթացքում, գրում է mashable.com-ը՝ ներկայացնելով ուշագրավ հոլովակ։

 

Հոլովակում Նյու Յորքում Microsoft-ի խանութի աշխատակիցները բացում են դռները և գնում մոտակայքում գտնվող Apple-ի խանութ՝ իրենց հետ հատուկ «ուղերձ» տանելով։

 

Ընկերության աշխատակիցները սկսում են մոմեր պահած սուրբծննդյան երգեր երգել, մինչ Apple-ի աշխատակիցները դուրս են գալիս խանութից և ողջունում նրանց, այնուհետև գրկախառնվում:


 

Microsoft-ի աշխատակիցները «սերենադ» են երգել Apple-ի աշխատակիցների համար (տեսանյութ)