Սխալ քննադատությունը արագ մոռացվում է. այն ակտուալ է միայն տվյալ պահին. Սոֆի Մխեյան
Երգչուհի Սոֆի Մխեյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որում հավանաբար ներկայացրել է El Style ամսագրին տված հարցազրույցից մի հատված։
«Ինչպես եք վերաբերվում Ձեր հասցեին հնչող քննադատություններին:
Քննադատություններն էլ մի յուրատեսակ փորձություն են, որ պիտի հաղթահարես` կոփվելու համար: Առողջ քննադատությունն ինձ ստիպում է հետևություններ անել, շտկել բացթողումները և այդ ճանապարհով հասնել նոր արդյունքի: Նախկինում քննադատություններն ինձ տխրեցնում էին, խոցում իմ և ընտանիքիս սիրտը, սակայն ժամանակի ընթացքում հասկանում ես, որ հանրային մարդու կյանքում դրանք անխուսափելի են, և պետք է ընդունել խաղի կանոնները: Ինչ վերաբերում է սխալ քննադատությանը, ապա դրանք արագ են մոռացվում և ակտուալ են միայն տվյալ պահին»,- գրել է Սոֆին։








