Ինգա Արշակյանը և Լիլիթ Մուրադյանը չեն թաքցնում իրենց մայրանալու փաստը

15:25 • 04.12.15

Վաղուց արդեն մեր ճանաչված գեղեցկուհիները չեն խուսափում հանրության առջև ներկայանալ բերկրալի վիճակում: Դեռ Շուշան Պետրոսյանն էր ասում, որ հղիությունից չարժի ամաչել, այլ հպարտանալ է պետք:

 

Ահա այս օրերին էլ երկու հայտնի ապագա մայրիկներ շարունակում են իրենց ակտիվ գործունեությունը. մեկը` հեռուստաէկրանին, մյուսը` բեմում: Հեռուստահաղորդավար Լիլիթ Մուրադյանը, կարծում ենք, դեռ երկար կվարի իր «Առավոտ լուսո» հաղորդումը, քանի որ նա էկրանին երևում է կիսով չափ` սեղանի հետևում նստած: Սակայն նա ամենևին էլ չի թաքցնում շուտով իր մայրանալու փաստը: Ճիշտ է, Լիլիթը զերծ է մնում այս առիթով որևէ պարզաբանումից, սակայն բավական պերճախոս է նրա` վերջերս «Զվարթնոց» հուշահամալիրում արված գեղեցիկ ֆոտոսեսիան: Լուսանկարներում նա, ասես, ևս մեկ անգամ բացահայտում է, որ կինը առանձնահատուկ գեղեցիկ է մայրանալու շեմին:

 

Ամենևին չի «թաքնվում» նաև առաջնեկին սպասող երգչուհի Ինգա Արշակյանը: Օրերս նա քրոջ` Անուշի հետ մասնակցում էր երիտասարդների հետ մարդաշատ հանդիպման, որի ընթացքում նրանք նույնիսկ մի քանի երգ կատարեցին: Երգչուհիների պրոդյուսեր Արթուր Ասատրյանի խոսքով` «Ինգան շարունակում է իր բնականոն գործունեությունը, և հղիությունը դրան ամենևին չի խանգարում: Բնական է, որ ծննդաբերության հետ կապված նա որոշ ժամանակ դադար կվերցնի, սակայն վստահ եմ` այն շատ կարճ ժամանակահատված կտևի»։

 

Աղբյուրը՝ TV Մոլ

Ինգա Արշակյանը և Լիլիթ Մուրադյանը չեն թաքցնում իրենց մայրանալու փաստը