Հաշված ժամեր են մնացել Timati-ի ու L'One-ի համերգին

18:00 • 05.12.15

Այս տարվա սկզբից մայրաքաղաքի ժամանցային կյանքում գրանցվել են մի շարք նվաճումներ. տարին աչքի է ընկել բազմաթիվ խոշոր միջոցառումներով, որոնք, մեկը մյուսին հաջորդելով, նոր գույներով են լցրել երիտասարդ երևանցիների կյանքը:Տարվա ավարտը նույնքան խոստումնալից է լինելու:
 

Դեկտեմբերին բոլոր հիփ-հոփի և, մասնավորապես, Timati-ի ու L'One-ի երկրպագուները հնարավորություն կունենան հենց Հայաստանում՝ մայրաքաղաք Երևանի սրտում գտնվող Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում, վայելել ռուսական էստրադայի այդ նշանավոր ռեփերների ելույթը:

Երգիչները ժամանելու են Black Star Inc. թիմի 16-հոգանոց անձնակազմով: Համերգը կազմակերպում է ռուսական Jet Set իվենթ-ընկերությունը, որի ջանքերի շնորհիվ էլ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 19:00-ին, համալիրի մեծ դահլիճը շուրջ 3 ժամով կվերածվի աննախադեպ ընդարձակ պարահրապարակի: Սպասվելիք շոուն ուղեկցվելու է որակյալ ձայնային և լուսային էֆեկտներով: Համերգին կարող են ներկա գտնվել մինչև 12.000 հոգի:

Հաշված ժամեր են մնացել Timati-ի ու L'One-ի համերգին