Սիրո հորմոնը կապ ունի կանացի սթրեսի հետ

16:56 • 07.12.15

Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները, մկների վրա կատարած հետազոտության շրջանակներում ցանկանում էին պարզել, թե արդյոք  օքսիտոցինն օգնում է ազատվել  դեպրեսիայից:



Պարզվել է, որ արու և էգ կրծողների վրա այդ հորմոնը գործել է տարբեր կերպ: Բացի այդ, հետազոտողները կարծում են, որ որոշ դեպքերում, օքսիտոցինի բարձր մակարդակը  կարող է առաջացնել դեպրեսիա, գրում է  «MIR24»-ը:

 

Փորձարարական կենդանիների օքսիդոցինը մոտ, ներարկումից հետո, արուների մոտ նկատվել է մոտիվացիա և նրանք ամեն կերպ ձգտել են  զույգավորվել այլ կրծողների հետ: Էգերի մոտ «սիրո հորմոնը» կամ ամենևին չէր ազդում, կամ վատթարացնում էր  նրանց վիճակը:Այնպես որ, ըստ երևույթին,այս հորմոնի օգտագործման միջոցով կանանց դեպրեսիայի բուժումը խորհուրդ չի տրվում:

 

Գիտնականները նշում են, որ սթրեսի ժամանակ, իգական սեռի ներկայացուցիչների մոտ նվազում է շփման անհրաժեշտությունը և բարձրանում է օքսիդոցինի մակարդակը, այդ պատճառով  ոչ մի տարօրինակ բան չկա նրանում որ «սիրո հորմոնը» միայն ամրապնդում է դեպրեսիան:

 

Մեկ այլ հետազոտության շրջանակներում պարզվել է, որ սթրեսի ժամանակ կանանց մոտ բարձր է գեների էքսպրեսիան, որը կարգավորում է գլյուտամատ նեյրոտրանսմիտերների համակարգը :
Գլյուտամատը գրգռող  գլխավոր նեյրոմեդիատորն է:

Սիրո հորմոնը կապ ունի կանացի սթրեսի հետ