Ծխող ծնողները վատ սովորությունը փոխանցում են իրենց երեխաներին
Կոլումբիայի համալսարանի և Նյու Յորքի հոգեբուժական ինստիտուտի գիտնականները պարզել են, որ ծխախոտի օգտագործման նկատմամբ հակումը երեխաների մոտ փոխանցվում է ոչ միայն հասակակիցներից, այլ նաև ծնողներից:
The Times of India-ի հաղորդմանբ, ծխող ծնողների երեխաները զգալիորեն ավելի շատ են հակված այդ վատ սովորույթի ձեռքբերմանը: Չծխող ծնողների երեխաների միայն 13% -ն են գոնե մեկ անգամ փորձում ծխախոտը: Իսկ ծխող ընտանիքների երեխաների մոտ այդ ցուցանիշը 3 անգամ բարձր է:
Ստացվում է, որ ծխող ծնողները 2 անգամ ավելացնում են իրենց երեխայի մոտ նիկոտինային կախվածության և 3 անգամ էլ այն փորձելու հավանականությունը: Շատ երեխաներ սկսում են ծխել պատանեկության տարիներին, այդ ժամանակ էլ ձևավորվում է ծխախոտի նկատմամբ մոտեցումը:
Բժիշկները կոչ են անում պաշտպանել երեխաներին վնասակար սովորություններից, և նրանց համար օրինակ չծառայել, քանի որ ծխախոտի վնասակարության վերաբերյալ դիրքորոշումները ևս ձևավորվում են այս տարիքում:







