Սեռական խնդիրները հանդիսանում են բժիշկների և դեղագործական ընկերությունների հորինվածքները

18:21 • 09.12.15

Հետազոտուությունները ցույց են տվել, որ մարդկանց մեծ մասը ունենում է սեռական խնդիրներ, սակայն միայն 5%-ի խնդիրները  կարելի է համարել լիարժեք խանգարում:

 

Ինչպես գրում է «medikforum»-ը շատ մարդկանց  մոտ սեռական խնդիրների առաջացման դեպքում խորհուրդ են տալիս դիմել բժիշկների օգնությանը,  որի հետևանքով էլ մասնագետները շատ արագ տալիս են ախտորոշում:

 

Գիտության մեջ նախկինում էլ  հայտնի էր, որ սեռական բնույթի խնդիրները բավականին տարածված են թե կանանց (20%) և թե տղամարդկանց (40%) շրջանում:



Նոր  ուսումնասիրությունները պարզվել են, որ սեքսում առաջացած խնդիրների լուծման համար տղամարդկանց 4.2%-ը և կանանց 3.6%-ն են  զգում են որոկավորում ստացած  մասնագետների կարիքը:



Որպեսզի  սեռական կյանքում առաջացած խնդիրները բժշկական միջամտության կարիք զգան, պետք է, որ զույգերի մոտ այդ խնդիրները   շարունակվեն վեց ամիս շարունակ կամ 75% դեպքերում խանգարեն սեքսով զբաղվելուն:



Միայն դրանից հետո, ըստ մասնագետների, կարելի է մարդու մոտ այս կամ այն հիվանդություն ախտորոշել, ինչպես էրեկտիլ դիսֆունկցիան, սեռական ակտիվության նվազումը կամ  անօրգազմիան:



Գիտնականները կարծում են, որ այս խնդրի մեղավորները ավելի շատ սեռական խանգարումներ բուժող դեղամիջոցներ արտադրող դեղագործական ընկերություններն են, քան բժիշկները:  Դա է պատճառը, որ սեռական դիսֆունկցիայի շատ մանր ախտանիշեր բժիշկները մեկնաբանում են որպես ծանր հիվանդություն և     դեղորայքային բուժում նշանակում:

Աղբյուրը՝  jtimes.ru

Սեռական խնդիրները հանդիսանում են բժիշկների և դեղագործական ընկերությունների հորինվածքները