Տղամարդիկ տարածության մեջ ավելի լավ են կողմնորոշվում քան կանայք

10:42 • 09.12.15

Նորվեգիայի Գիտության և Տեխնոլոգիաների Համալսարանի (Norwegian University of Science and Technology)  մի խումբ հետազոտողներ՝  Կառլ Պինտսկոյի գլխավորությամբ   իրականացրել են մի փորձ, որին մասնակցել են 18 տղամարդ և  18 կին:

 

Նրանց բոլորին  առաջարկվել է  անցնել վիրտուալ  ակնոցների օգտագործմամբ մի շարք  թեստեր: Հետազոտության ամեն մի փուլում մասնակիցներից յուրաքանչյուրին առաջարկվել է 30 վարկյանում գտնել վիրտուալ լաբիրինթում նշված կոնկրետ վայրը: Թեստի անցկացման ընթացքում մասնագետները մագնիսական ռեզոնանսային պատկերման միջոցով հետևել են մասնակիցների ուղեղի ակտիվության գործկցին:

 

Պարզվել է, որ տղամարդիկ կանանցից  երկու անգամ եվելի հաճախ են հաղթահարել խնդիրը: Մասնագետները փորձել են հասկանալ, արդյոք՞ տղամարդկանց և կանանց գործողությունների տարբերության պատճառը սեռական հորմոնն է:

 

Նրանք անցկացրել են 2-րդ  հետազոտությունը, որին մասնակցում էին միայն կանայք: Կանայք հետազոտությունից առաջ հաճախ ընդունել են տեստոստերոն, սակայն դա չի կարգավորել նրանց մոտ տարածության մեջ կողմնորոշվելու կարողությունը:

Աղբյուրը՝  medportal.ru

Տղամարդիկ տարածության մեջ ավելի լավ են կողմնորոշվում քան կանայք