Ջասթին Բիբերին գերած գեղեցկուհին արձագանքել է (լուսանկարներ)

18:17 • 09.12.15

Կանադացի հայտնի փոփ երգիչ Ջասթին Բիբերն օրերս խնդրել էր Instagram-ի իր երկրպագուներին պարզել պատահական լուսանկարում տեսած գեղեցկուհու ինքնությունը, ով իրեն անչափ դուր էր եկել:

 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, դեռահասների «կուռքի» երկրպագուների հսկայական բանակն անմիջապես օգնության է նետվել` պարզելով, որ գեղեցկուհու անունը Սինդի է և որ նա գրանցված է Instagram-ում:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Բիբերը տեղադրել է անծանոթուհու լուսանկարը` այն մակագրելով. «Աստված իմ, ո՞վ է նա»:

 

Իր անձի հանդեպ հանկարծակի առաջացած հետաքրքրության վերաբերյալ գրառում է արել նաև ինքը` Բիբերին գերած գեղեցկուհին:

 

«Չգիտեմ էլ ինչ ասեմ: Ես գրանցված եմ միայն Instagram-ում և Tumblr-ում: Իմ անունով ներկայացված մնացած բոլոր էջերը կեղծ են»,- գրել է 17-ամյա դեռահասը` հավելելով, որ իրեն անչափ հաճելի է նման ուշադրությունը:



Mysterious Girl: Justin Bieber channeled Peter Andre by demanding to know the identity of an unknown beauty he spotted on Instagram

Looking for a new Baby: The pop star performing in Toronto on Monday

Pretty: The raven-haired beauty posting under the Instagram name 'wolfiecindy', admitted she was overwhelmed by the attention she received after the singer posted her image on his own account on Monday

It is unclear where she is from but her Instagram profile reads: 'My name is Cindy and I get too excited about fictional related stuff'

Say cheese! Posing in a plaid shirt, the talked about girl looks like a young Irina Shayk

 
Ջասթին Բիբերին գերած գեղեցկուհին արձագանքել է (լուսանկարներ)