Մարկ Ցուկերբերգը լուսանկար է հրապարակել նորածին դստեր հետ
Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգը, ով վերջերս է հայր դարձել, հրապարակել է իր և նորածին դստեր մասնակցությամբ նոր լուսանկար:
Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը հուզիչ լուսանկարը, որը հավաքել է 2 մլն-ից ավելի «լայք», մակագրել է. «Երջանկության մեջ եմ փոքրիկ Մաքսի հետ»:
Ավելի վաղ Ցուկերբերգը բավական ծավալուն բաց նամակ էր գրել իր նորածին դստերը, որում խոստացել էր նոր լույս աշխարհ եկած փոքրիկին ամեն ինչ անել, բոլոր ջանքերը գործադրել այս մոլորակն իր դստեր ու նրա հասակակիցների համար առավել ավտանգ ու երջանիկ վայր դարձնելու համար:








