Ֆրենկ Սինատրա. հետաքրքիր փաստեր 100-ամյակի կապակցությամբ
Կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը առանձնացրել է հայտնի մաֆիոզիի մասին դեռևս քիչ հայտնի փաստերի մի ամբողջ ցանկ:
«Ամենավատ բանը, որ կարելի է անել կնոջ աչքի առջև՝ հորանջելն է»: Թավշյա ձայն, ջենթլմենի կեցվածք, անզուգական գանգստերական շտրիֆներով ոճ, բառացի կանացի ցուցակի տեր, 9 Գրեմիի, 2 «Օսկարի» և 2 «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր ՝ ամերիկյան մշակույթի «ամենասվինգային» երևույթ Ֆրենկ Սինատրան ծնվել է այս օրը` մեկ դար առաջ։
1. Երբ Ֆրենկին փոքր տղա էր, հասկացավ, որ պաշտում է երաժշտությունը։ Սկսեց երգել փողոցներում, շուրջբոլորը հավաքել մարդկանց բազմություն: Նրա ընկերներն այդ «համերգների» ժամանակ «մաքրում էին» երաժշտասերների գրպանները։
2. Տղաները Ֆրենկիին հարգում էին, աղջիկները` սիրում։ Ցածրահասակ, կապուտաչյա երիտասարդը հակառակ սեռին գերում էր իր հմայքով և խարիզմայով, իսկ դեմքի սպիները «խոսում էին» քրեական կյանքի մասին։ Իրականում վնասվածքները նա ստացել էր մանկաբարձուհուց, երբ մայրը մեծ չարչարանքով լույս աշխարհ էր բերում ապագա աստղին։
3. Ֆրենկին մյուսներից միշտ տարբերվել է իր կիսագլամուրային ու կիսամաֆիոզ ոճով։ Նա մտերմիկ կապեր ուներ մաֆիայի բոսերի հետ և սիրում էր ջազ երգիչներին, հատկապես՝ Բինգ Քրոսբիին, որի պես էլ գլխարկ էր կրում։
4. Սինատրան երգում էր այնպես, ինչպես լսում էր։ Նա այդպես էլ չսովորեց կարդալ նոտաները։ Անգամ Նույնիսկ վատ լսողություն ուներ, որի պատճառով բանակ չտարան։ Տարիներ անց Սինատրան կծեծի մի լրագրողի, որը կգրի, թե երգիչը պարզապես խուսափել է բանակից։
5. Սինատրայի կատարումները ողողեցին ռադիոեթերը, հեռուստաշոուներն ու հեռուստաֆիլմերը։ Բայց 40-ականներին` իր ստեղծագործական ճգնաժամի փուլում, նրան փրկեց ակտիվ կինոկարիերան։
6. Մաֆիոզ Սեմ Ջիանքանան Սինատրային օգնում էր հաստատվել շոուբիզնեսում, խզել էր տալիս անցանկալի պայմանագիրը, հոլիվուդյան կինոստուդիայի հետ նորն էր կնքում, պրոդյուսերներին և ստուդիայի շեֆերին «համոզում էր» աջակցել Սինատրային։ Այդ ամենը տեղ է գտել Մարիո Պյուզոյի և Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Կնքահայրը» ֆիլմաշարում: Սինատրան դարձավ գրքային և էկրանային Ջոննի Ֆոնթեյնի նախատիպը։
7. Սինատրան ցուցակ ուներ, որտեղ նշված էին հոլիվուդյան բոլոր գեղեցիկ դերասանուհիների անունները։ Առաջին իսկ ֆիլմի նկարահանման ավարտին, ցուցակի բոլոր անունների առջև «պլյուսներ» էին դրված։ Երգիչը անգամ բանտ էր նստել ամուսնացած կնոջ հետ կապի մեջ մտնելու մեղադրանքով (մի ժամանակ դա քրեորեն պատժելի էր)։
8. Կնամոլ Ֆրենկը նաև ընկերուհիներ ուներ, որոնց հետ պարզապես մտերիմ էր: Ջուդի Գարլենդի և Մերիլին Մոնրոյի հետ նրա հարաբերությունները յուրահատուկ էին։ Երբ Ջուդիին հյուրանոցային համարում ծեծել էին, Ֆրենկը փաստաբաններ ու ոստիկաններ ուղարկեց նրա մոտ։ Մոնրոյին Քենեդիների հետ է ծանոթացրել հենց Սինատրան, երբ զբաղվում էր Ջոն Ֆ.-ի նախընտրական քարոզարշավով։
9. Հոլիվուդյան ամենաշքեղ, տաղանդավոր և հայտնի դերասանուհիներից մեկը՝ Ավա Գարդները, 6 տարով դարձավ Սինատրայի կինը։ Սակայն մինչև դա նրանց կապը սկանդալային էր. երգիչը արդեն ամուսնացած էր։ Մամուլի ճչացող վերնագրերով, վեճերով և անընդհատ իրար հաղթելու ցանկությամբ էլ զույգը ապրեց այդ տարիները։ «Գրողը տանի, ես գիտեի, որ նա ամուսնացած է… Բայց նա այնքան գեղեցիկ էր այդ բարակ, տղայական դիմագծերով, վառ կապույտ աչքերով և անդիմադրելի ժպիտով», – հիշում էր դերասանուհին:
Շարունակությունը` այստեղ:







