Եթե կյանքում հանդիպեք իրական սիրո, ապա այն ձեզնից երբեք ոչ մի տեղ չի փախչի. Գ. Մարկեսի իմաստուն մտքերը

10:11 • 16.12.15

Գաբրիել Գարիսա Մարկեսը 20-րդ դարի հարճարեղ գրողներից մեկն է, ով սեփական կենսափորձից ելնելով՝ գիտի, թե ինչ ասել է կարիքը, հուսահատությունն ու ընկաճախտը: AdMe.Ru կայքը ներկայացնում է տաղանդաշատ կոլումբիացու իմաստուն մտքերից մի քանիսը, որոնք կօգնեն ու կոգեշնչեն հուսահատության ճիրաններում հայտնված մարդկանց.

1. Ապրել շարունակելու միակ միջոցը հիշողություններին` հոգիդ կեղեքել թույլ չտալն է:

2. Ես գլխարկ չեմ կրում, որպեսզի ստիպված չլինեմ այն ինչ որ մեկի առջև հանել:

3. Կարևորն այն չէ, որ դու չես հավատում, այլ այն է, որ Աստված շարունակում է հավատալ քեզ:

4. Եթե ինչ որ հարցում կին է ներքաշված, ուրեմն ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Ինձ համար ակնհայտ է, որ կանայք են կառավարում այս աշխարհը:

5. Երբեք էլ շատ ուշ չի լինում:

6. Հաշտության պահն ավելի անգին է, քան անկռիվ ընկերությունը:

7. Եթե կյանքում հանդիպես իրական սիրո, ապա այն ձեզնից երբեք ոչ մի տեղ չի փախչի:

8. Չմեռնես` առանց սիրելիի հետ քնելու հայճույքը վայելելու:

9. Ժպտա՛։ Դժբախտությանը հաճույք մի’ պատճառիր:

 

Եթե կյանքում հանդիպեք իրական սիրո, ապա այն ձեզնից երբեք ոչ մի տեղ չի փախչի. Գ. Մարկեսի իմաստուն մտքերը