«Ֆուլ հաուս» սիթքոմը ֆիլմ կդառնա

12:57 • 17.12.15

Օրերս ամանորյա տրամադրությամբ ավարտվեցին «Ֆուլ հաուս» 3-րդ եթերաշրջանի նկարահանումները, և ինչպես հուրախություն բազմաթիվ երկրպագուների հայտարարեց նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը` Մենչը, առաջիկայում սպասվում է սիթքոմի 3-րդ եթերաշրջանը:

 

Մասնավորապես` այն եթերում կհայտնվի 2016-ի մարտին:

 


«Սյուժետային որոշ գծեր մինչև տարեվերջ հանgուցալուծում կգտնեն, սակայն հաջորդ սեզոնում էլի ոչ պակաս հետաքրքիր թեմաներ կբացվեն, որոնցով կապրեն «Ֆուլ հաուսի» բնակիչները»,- ասել է պրոդյուսերը` չցանկանալով բացահայտել նոր գաղափարները: Դրանցից մեկի մասին նա այնուամենայնիվ ակնարկեց. «Հավանաբար հեռուստադիտողն արդեն նկատել է, որ Արսենն ու Լիկան (նրանց մարմնավորում են Միհրան Ծառուկյանն ու Արփինե Գաբրիելյանը - հեղ.) անտարբեր չեն իրար հանդեպ: Թե ինչպես կզարգանան նրանց հարաբերությունները, պարզ կդառնա արդեն 4-րդ եթերաշրջանում»։

 

 

Մինչդեռ արդեն պարզ է, որ «Ֆուլ հաուսի» ստեղծագործական կազմը մտադիր է սիթքոմի հիման վրա գեղարվեստական ֆիլմ նկարահանել: Այն, ինչպես ենթադրեց Արմեն Պետրոսյանը, հանդիսատեսի դատին կհանձնեն հաջորդ ամռանը: Հարցին` արդյոք դա նշանակում է, որ սիթքոմի 4-րդ եթերաշրջանը եզրափակիչն է լինելու, պրոդյուսերը չցանկացավ վաղօրոք այս առումով որևէ բան ասել:
 

TV Մոլ

«Ֆուլ հաուս» սիթքոմը ֆիլմ կդառնա