«Եվրատեսիլ ­2016»-­ում Վրաստանը ներկայացնելու են Նիկա Քոչարովը և նրա ռոք­խումբը

12:38 • 17.12.15

«Եվրատեսիլ­2016»­ում Վրաստանը կներկայացնեն Նիկա Քոչարովը եւ նրա Young Georgian Lolitaz այլընտրական ռոք­խումբը: Այդ մասին լրագրողներին հայտնել են Վրաստանի հանրային հեռուստատեսությունում կայացած մամուլի ասուլիսում:

 

Երիտասարդ երաժիշտ Նիկա Քոչարովի համար Վրաստանից «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցելու առաջարկը, իր խոսքով, անակնկալ նորույթ Է դարձել, ինչին նա պատասխանել Է. «Իսկ ինչու ոչ»:


Դեկտեմբերի 15­ին այն երգի ստեղծման մրցույթԷ հայտարարվել, որով վրաստանցի երաժիշտները Ստոկհոլմում հանդես կգան «Եվրատեսիլ­2016»­ում: «Մենք բոլորին հնարավորություն ենք տալիս երգ գրել հենց այս խմբի համար՝ բոլոր կոմպոզիտորներին՝ թե վրացի, թե արտասահմանցի: Նախ կընտրվի հինգ երգ, իսկ այնուհետեւ ժյուրին եւ հանդիսատեսներն այդ հինգից կընտրեն լավագույնը»,­ասել Է Վրաստանում «Եվրատեսիլ»­ի պրոդյուսեր Նատիա Ուզնաձեն:


Young Georgian Lolitaz խումբն ստեղծվել Է 2000 թվականին: Դրա կազմում են չորս երաժիշտներ՝ Նիկա Քոչարովը, Լեւան Շանշիաշվիլին, Գեորգի եւ Դիմա Հովհաննիսյանները:
Երաժիշտները քանիցս ռոք փառատոնների են մասնակցել Վրաստանում եւ նրա սահմաններից դուրս:


Անցյալ տարվա «Եվրատեսիլ»­ում Վրաստանը ներկայացել Էր երգչուհի Նինա Սուբլատին, որն զբաղեցրեց 11­րդ տեղը: «Եվրատեսիլ­2016»­ը մայիսին անցկացվելու Է Ստոկհոլմում, հաղորդել Է Sputnik­ը:

 

«Եվրատեսիլ ­2016»-­ում Վրաստանը ներկայացնելու են Նիկա Քոչարովը և նրա ռոք­խումբը